Մերձավոր Արեւելքում «երկու պետության» բանաձեւն ալընտրանք չունի. ՄԱԿ

Մերձավոր Արեւելքում «երկու պետության» բանաձեւն ալընտրանք չունի. ՄԱԿ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը նախագահ Թրամփի վարչակազմին նախազգուշացրել է իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման գործում երկու պետությունների հայեցակարգին աջակցելուց ընկրկելու վտանգի մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Այս հայտարարությունն ակնհայտորեն կապված Է Դոնալդ Թրամփի այն խոսքերի հետ, թե ինքը կպաշտպանի կարգավորման ցանկացած բանաձեւ, որը կարող է խաղաղություն բերել, եւ որը կբավարարի երկու կողմերին:

Նման դիրքորոշումը հակասում է այս հարցի շուրջ ամերիկյան դիվանագիտության երկարատեւ ավանդույթին:

Պաղեստինյան վարչակազմը տագնապով է արձագանքել այդ խոսքերին, որոնք այնտեղ գնահատել են որպես այն բանի ակնարկ, որ ԱՄՆ-ը կարող Է հրաժարվել պեղեստինյան պետականությանն աջակցելուց:

Ինչպես արդեն տեղեկացվել է, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է պաղեստինա-իսրայելական հակամարտության նկատմամբ բազմամյա ամերիկյան դիրքորոշումից, որը նախատեսում է «երկու պետությունների» ստեղծում «երկու ժողովուրդների համար»: Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ անցկացված համատեղ մամուլի ասուլիսում Թրամփը խոստացել է, որ կհասնի «մեծ» հաշտության պայմանագրի կնքման, բայց ընդգծել է, որ դրա համար հակամարտության երկու կողմերը պետք Է գնան փոխզիջման:

Իսրայելի եւ Պաղեստինի Ինքնավարության միջեւ հաշտության գործընթացը փաստորեն կանգ Է առել 2014 թվականին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում