Իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել սիրիա-լիբանանյան սահմանի շրջանում

Իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել սիրիա-լիբանանյան սահմանի շրջանում

Իսրայելի ռազմաօդային ուժերը փետրվարի 22-ի վաղ առավոտյան սիրիական բանակի դիրքերին հարվածներ են հասցրել Դամասկոսից արեւմուտք ընկած շրջանում: Այդ մասին, հայտնել է «Ալ Մազդար» արաբական հրատարակությունը:

Ըստ նրա տեղեկատվության՝ գրոհի են ենթարկվել սիրիական բանակի դիրքերը սիրիա-լիբանանյան սահմանի Կալամունյան լեռներում: Զոհերի վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել:

Daily Star լիբանանյան թերթը նշում է, որ տվյալներ է ստացել Լիբանանի հետ Սիրիայի սահմանի շրջանում իրականացված ավիահարվածների վերաբերյալ:

Ընդ որում՝ The Jerusalem Post իսրայելական թերթը գրում է, որ Իսրայելի օդուժը, հնարավոր է, գրոհել է ոչ թե զինվորականների, այլ Սիրիայում շիաների «Հըզբոլլահ» խմբավորման զինապահեստների վրա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում