ՌԴ քաղաքացիները փետրվարի 23-ից Հայաստան կարող են մտնել ներքին անձնագրերով

Ռուսաստան Դաշնության քաղաքացիները փետրվարի 23-ից Հայաստան մուտք կգործեն ներքին անձնագրերով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:

«Վաղվանից Ռուսաստանի քաղաքացիները կկարողանան Հայաստան մուտք գործել ներքին անձնագրերով»,– հայտնել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում