«Հրապարակ». Լևոն Յոլյանը՝ Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածու

«Փետրվարի 24-ին Սերժ Սարգսյանը Լևոն Յոլյանի թեկնածությունը կներկայացնի Ազգային ժողովին՝ որպես Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածու։ Երկուշաբթի ԱԺ-ն, ամենայն հավանականությամբ, կքննարկի ՎՊ նախագահի հարցը։ Հիշեցնենք, որ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը հրաժարականի դիմում ներկայացրեց՝ նա «Ծառուկյան դաշինքի» նախընտրական շտաբի ղեկավարն է և համամասնական ցուցակի 2-րդ համարը, իսկ օրենքը ՎՊ նախագահին թույլ չի տալիս քաղաքական գործունեություն ծավալել։ Հիշեցնենք, որ Յոլյանը 6 տարի եղել է ՎՊ նախագահի տեղակալը, ապա նշանակվել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար։ Համակարգում նրան համարում են ամենաանհաջող նախարարներից մեկը։ Նա պաշտոնից ազատվել է Կարեն Կարապետյանի վարչապետ դառնալուց հետո»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում