Բրիտանիայի վարչապետը հանդես Է եկել Սիրիայում առանց Ասադի քաղաքական անցման օգտին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հանդես է եկել Սիրիայում առանց հանրապետության նախագահ Բաշար Ասադի քաղաքական անցման օգտին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա հայտարարել է Ավստրալիայի իր պաշտոնակից Մալքոլմ Թեռնբուլի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ: 

«Վարչապետ Մեյը պարզորոշ հայտարարել Է այն մասին, որ անհրաժեշտ Է Սիրիայում քաղաքական անցում կազմակերպել առանց նախագահ Ասադի»,-ասված Է հեռախոսազրույցի արդյունքների վերաբերյալ նախարարների կաբինետի ղեկավարի գրասենյակի կողմից տարածված հաղորդագրության մեջ:

«Նրանք քննարկել են համագործակցությունը ԴԱԻՇ-ի ջախջախման ռազմարշավում եւ կարեւորել պայմանների ստեղծումը Իրաքում երկարաժամկետ կայունության հասնելու համար»,-հայտնել են Դաունինգ-սթրիթ 10-ում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում