Ադրբեջանում կեղծ մեղադրանքներով ընդդիմադիրների ձերբակալությունները համատարած բնույթ են ստանում

Փետրվարի 24-ին Ադրբեջանի Շաքիի դատարանի որոշմամբ ձերբակալվել է ընդդիմադիր Մուսավաթ կուսակցության ներկայացուցիչ Յուսուդ Գարաևը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Ընդիմադիր գործիչը «ոստիկանության իրավական պահանջներին չենթակվելու» կեղծ մեղադրանքով ենթարկվել է նախնական 25 օրվա ազատազրկման:

Մուսավաթ կուսակցության Շաքիի գրասենյակի փոխանցմամբ` Գարաևի ձերբակալության պատճառ է հանդիսացել փետրվարի 19-ին նրա տանը իրականացված կուսակցական ժողովը, որին մասնակցել են կուսակցության տեղական մարմնի ներկայացուցիչները:

Փետրվարի 23-ին ձերբակալվել և նախնական 30 օրվա ազատազրկման է ենթարկվել նաև ընդդիմադիր Ադրբեջանի ժողովրդական ազգային ճակատ կուսակցության անդամ Վասիֆ Մուզաֆֆերովը:

Կուսակցության ներկայացուցիչների փոխանցմամբ`Վասիֆ Մուզաֆֆերովը ձերբակալվել է սոցկայքերում իշխանություններին քննադատող գրառումներ կատարելու պատճառով, սակայն նրա նկատմամբ կեղծ մեղադրանք է առաջադրվել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ ուժ կիրառելու հատկանիշներով:

Վերջին երկու շաբաթների ընթացքում ձերբակալվել է ԱԺԱՃ կուսակցության 6 ներկայացուցիչ. նրանց բոլորին էլ առաջադրված են կեղծ մեղադրանքներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում