Աբասը ՄԱԿ-ից պահանջել է պաղեստինցի ժողովրդի պաշտպանության մեխանիզմ ստեղծել

ՄԱԿ-ը պետք է ստեղծի «իսրայելական ագրեսիայից պաղեստինցի ժողովրդի պաշտպանության միջազգային մեխանիզմ, որը նպատակամղված լինի, մասնավորապես, իսրայելական բնակավայրերի «տարածման քաղաքականության» սահմանափակմանը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 34-րդ նստաշրջանի բացմանը: 

«ՄԱԿ-ը պետք է ստեղծի իսրայելական ագրեսիայից պաղեստինցի ժողովրդի պաշտպանության միջազգային զսպող մեխանիզմ՝ նպատակամղված (Իսրայելի կողմից – ծանոթ. ՏԱՍՍ) օկուպացման հետեւանքների վերացմանը, ներառյալ Իսրայելի կառուցած պարսպի վերացումը եւ պաղեստինյան հողում իսրայելական բնակավայրերի տարածման քաղաքականության սահմանափակումը»,- ասել է Աբասը:

Պաղեստինի նախագահն այն կարծիքն է հայտնել, որ առանց միջազգային զսպման, «Իսրայելը կշարունակի օկուպացիոն քաղաքականությունը»: Աբասն ընդգծել է, որ Պաղեստինն այսօր հանդես է գալիս Իսրայելի հետ խաղաղ գոյակցության եւ բանակցությունների օգտին՝ ՄԱԿ-ի եւ առաջատար համաշխարհային տերությունների, մասնավորապես ԱՄՆ-ի աջակցությամբ՝ նախագահ Դոնալդ Թրամփի ղեկավարությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում