«Հայկական ժամանակ. Կարեն Բոթոյանն ընտրակաշառքի յուրօրինակ տարբերակ է գտել

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոյանն ընտրակաշառքի յուրօրինակ տարբերակ է գտել։ Նա տեղի երիտասարդներին 5000-ական դրամներ է բաժանում Good Win ապարատներով խաղալու համար։ Այսպիսով Բոթոյանը փորձում է շահագրգռել երիտասարդներին, որ ապրիլյան ընտրություններին իրենց ձայն տան։

Թերթի հետ զրույցում վերջինս հերքել է այդ լուրը։ Թերթը նշում է, որ Կարեն Բոթոյանը խորհրդարանական ընտրություններում Գեղարքունիքի մարզում առաջադրվել է Հանրապետակայն ռեյտինգային ցուցակով։ Թերթը հիշեցնում է, որ վերջինս Սևանի տարածաշրջանն ընդգրկող թիվ 23 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով էր պատգամավոր դարձել, բայց այդ անգամ՝ ՕԵԿ ցուցակով։ 2014թ, երբ ՕԵԿ-ը չմիացավ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարությանը, Կարեն Բոթոյանը դուրս եկավ այդ կուսակցությունից

Թերթը նաև հիշեցնում է, որ Բոթոյանը շինանյութերի ներկրման բիզնեսով զբաղվող «Եվրոպա» ընկերության սեփականատեր Սերգեյ Մանուկյանի՝ Շինանյութերի Սերգեյի փեսան է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում