«Հայկական ժամանակ». Հացի սպառման ցուցանիշը նվազել է

Հացի սպառման ծավալները Հայաստանում նվազում են արդեն 4-րդ տարին անընդմեջ։ Այս տարվա հունվարին այս միտումը շարունակել է։ Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հացի սպառումը Հայաստանում նվազել է 2.3 տոկոսով։ «Հայկական ժամանակ»-ը գրել է, որ ի տարբերություն շատ այլ ապրանքների, հացի սպառումը մեկ շնչի հաշվով կայուն ցուցանիշ է և գրեթե պայմանավորված չէ գնողունակության տատանումներով։

«Այսինքն, անկախ սոցիալ-տնտեսական վիճակից, մեկ վիճակագրական քաղաքացու սպառած հացի քանակությունը փոփոխություն գրեթե չի կրում։ Ուստի հացի սպառման ծավալների նվազումը հիմնականում պայմանավորված է բնակչության թվաքանակով։ Ըստ այդ, կարելի է արձանագրել, որ այս տարվա հունվարին անցած տարվա հունվարի հետ համեմատ ՀՀ բնակչության թիվը նվազել է մոտավորապես այնքան, որքան նվազել է հացի սպառումը՝ 2.3 տոկոս։ Անցած 4 տարիներին ընթացքում հացի սպառումը նվազել է 7.2 տոկոսով, ինչը թերևս նույնությամբ արտացոլում է ՀՀ բնակչության թվի նվազումը»,-հավելել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում