Samsung-ի ղեկավարի նկատմամբ դատավարությունը կսկսվի մարտի 9-ին

Samsung կորպորացիայի փաստական ղեկավար Լի Չժե Յոնի գործով առաջին լսումը, որը Հարավային Կորեայում կաշառակերության մեջ է կասկածվում 2015 թվականին ընկերության երկու մասնաճյուղերի միաձուլման ընթացքում, կսկսվի մարտի 9-ին: Նա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով դատարանի հայտարարությունը:

Ավելի վաղ Հարավային Կորեայի դատարանը հավանություն էր տվել Լի Չժե Յոնի ձերբակալման վերաբերյալ դատախազության կողմից ուղարկված պահանջագրին, ինչից հետո նա կալանքի տակ էր վերցվել:

Արձագանքելով դրան՝ Samsung-ի ղեկավարությունը կարճ հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ ընկերությունը «բոլոր անհրաժեշտ ջանքերը կներդնի եւ կհամոզվի, որ ամբողջ ճշմարտությունը կբացահայտվի առաջիկա դատաքննության ընթացքում»:

Ըստ հետաքննության վարկածի, հենց Լի Չժե Յոնն է որոշում ընդունել Չխվե Սուն Սիլին՝ երկրի նախագահ Պակ Կըն Հեի մտերիմ ընկերուհուն, ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու մասին՝ իշխանության կողմից տարբեր զիջումների դիմաց, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում