Ղազախստանի խորհրդարանը քվեարկեց իր լիազորությունների ընդլայնման օգտին

Ղազախստանի խորհրդարանի երկու պալատների պատգամավորները համատեղ նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունել են Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Մարտի 6-ին ընդունված ուղղումները նպատակամղված են երկրի քաղաքական կյանքում խորհրդարանի եւ կառավարության դերի ընդլայնմանը՝ նրանց նախագահական լիազորությունների մի մասը հանձնելու հաշվին:

Մասնավորապես, կառավարությանն է փոխանցվում պետական ծրագրերը եւ ֆինանսավորման միասնական համակարգն ու բոլոր այն մարմինների աշխատողների աշխատավարձի հաստատման իրավունքը, որոնք պահվում են պետբյուջեի հաշվին:

Բացի այդ, օրինագիծն ընդլայնում է Մաժիլիսի (ստորին պալատի) դերը կառավարությունը ձեւավորելիս, ինչպես նաեւ խորհրդարանին ավելի մեծ հնարավորություններ Է տալիս՝ վերահսկելու նախարարների կաբինետի աշխատանքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում