Ավստրիայի վարչապետը հորդորել է ԵՄ տարածքում արգելել թուրք գործիչների քարոզարշավը

Ավստրիայի վարչապետ Քրիստիան Քերնը կոչ է արել ողջ Եվրամիության տարածքում արգելել թուրք քաղաքական գործիչների կողմից սահմանադրական հանրաքվեին ուղղված քարոզարշավը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով գերմանական Deutsche Welle պարբերականը, վարչապետը կարծիք է հայտնել, որ նման որոշման ընդունմամբ ԵՄ անդամ երկրները, ինչպես օրինակ Գերմանիան, միայնակ չեն նա պաշտոնական Անկարայի ճնշման տակ:

Քերնը խոսել է Թուրքիայում նախատեսվող սահմանադրական փոփոխությունների մասին` ընդգծելով, որ նախագահական համակարգը այդ երկրում ավելի կթուլացնի իրավական պետության հիմքերը, իշխանական ուժերի տարանջատումը: Նա կոչ է արել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վերադառնալ իրավական պետության հիմքերին, որտեղից այդքան հեռացել է:

Ավստրիայի վարչապետը շոկային է անվանել Թուրքիայում գերմանական Die Welt պարբերականի թղթակից Դենիզ Յուջելի ձերբակալումը` ասելով, որ Անկարան «ոտնատակ է արել մարդու իրավունքների և ժողովրդավարության նման հիմնարար իրավունքները»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում