Հրազդանի կիրճում ծայրահեղ ծանր վիճակում դանակահարված 3 երիտասարդ է հայտնաբերվել

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանությունում տեղեկություն է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի «Մալականի» այգուն հարակից Հրազդանի կիրճում 3 երիտասարդ տղա կա, ովքեր գտնվում են անօգնական վիճակում, գրում է shamshyan.com-ը:

Արդեն այգում Արաբկիրի ոստիկանները հայտնաբերել են անօգնական և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 3 երիտասարդի, ում ոստիկանների կանչով դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենան ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխել է Արմենիա բժշկական կենտրոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում