AM | RU | EN
USD
EUR
RUB

Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանը հաստատեց նախագահ Պակ Կըն Հեի իմպիչմենտը

Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանը հաստատել Է նախագահ Պակ Կըն Հեի իմպիչմենտը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ՍԴ-ի անդամների քվեարկության արդյունքում ընդունված որոշման մեջ: 

Այդպիսով, մարտի 10-ը դարձել Է պետության ղեկավարի պաշտոնում նրա գտնվելու վերջին օրը: Պակ Կըն Հեն կզրկվի նախագահական անձեռնմխելիությունից եւ պետք Է ազատի Սեուլի կենտրոնում գտնվող «Երկնագույն տուն» պետական նստավայրը:

Նախագահամետ Հարավային Կորեայի ազատության կուսակցությունն արդեն ընդունել Է պետության ղեկավարի պաշտոնազրկման վերաբերյալ դատարանի որոշումը: «Մենք հարգում ենք դատավճիռը եւ ընդունում ենք այն»,- ասված Է քաղաքական միավորման կողմից տարածված հայտարարության մեջ:

Իմպիչմենտից հետո նախկին նախագահը զրկվում Է այն արտոնություններից, որոնք նախատեսված են պետության նախկին ղեկավարների համար. ցմահ թոշակից՝ աշխատավարձի 70 տոկոսի չափով (մոտավորապես 12 մլն վոն կամ 10,4 հազար դոլար), երեք օգնականներից, անձնական վարորդից եւ անվճար բուժսպասարկումից պետական կլինիկաներում: Բացի այդ, նրան թիկնապահներ կտրամադրվեն ոչ թե 10 տարվա, այլ միայն հինգ տարվա ընթացքում: 

Նախկին նախագահը նաեւ կորցնում Է անձեռնմխելիությունը քրեական հետապնդման նկատմամբ: Դա հարավկորեական դատախազությանը թույլ կտա, վերջապես, Պակ Կըն Հեին հարցաքննել հետաքննությանը հետաքրքրող բազմաթիվ հարցերի, մասնավորապես, նրա մտերիմ ընկերուհու՝ Չխվե Սուն Սիլի եւ Samsung ընկերությունների խմբի փաստական ղեկավար Լի Չժե Յոնի հետ կապված աղմկալի կոռուպցիոն սկանդալի շուրջ: Դատախազությունը գտնում Է, որ նախագահը կարող Էր անմիջականորեն ներքաշված լինել այդ հանցավոր գործունեության մեջ: Ավելի վաղ Պակ Կըն Հեն հրաժարվում Էր համագործակցել հետաքննության հետ՝ նրան մեղադրելով կանխակալության եւ «քաղաքական պատվեր» կատարելու մեջ:

Նոր նախագահի վաղաժամկետ ընտրությունները, օրենքի համաձայն, կկայանան առաջիկա 60 օրվա ընթացքում, ամենայն հավանականությամբ՝ մայիսի 9-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լրահոս
Փաշինյանը քարոզարշավի արդյունքներով քաղաքացիների մոտ «Ելք» դաշինքի նկատմամբ դրական տրամադրվածություն է տեսել ՀՅԴ և «Ելք»-ի պատգամավորության թեկնածուները ամփոփում են նախընտրական քարոզարշավը Հայաստանի կառավարությունը գնալու է հարկաբյուջետային կոնսոլիդացիայի. Արամյան ՀՀ գլխավոր դատախազը պետք է ընտրվի պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով Ես չեմ դիտվելու միայն եզդիների հարցերը ներկայացնող Ազգային Ժողովի պատգամավոր. Ռ.Մախմուդյան Կարայանն իրատեսական է համարում այն ներդրումային ծրագրերը, որոնց ֆինանսավորումներն արդեն կան Պուտինը Թիլերսոնի հետ կքննարկի ահաբեկչության դեմ պայքարը Կառավարությունը սահմանեց հարկային նոր արտոնություններ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը լիագումար նիստ է գումարել Փոխզիջումների մասին խոսելն ավելորդ է, երբ Ադրբեջանը որևէ զիջման պատրաստ չէ. Փաշինյանը պատասխանել է Տեր-Պետրոսյանին Հայաստանի ԱԺ ընտրությունները կլուսաբանի 120 լրատվամիջոց և կդիտարկի 55 դիտորդական կազմակերպություն Ֆրանսիայում նախագահական մրցարշավի առաջատարներն ամրապնդում են դիրքերը. OpinionWay Դեմիրթաշը Էդիրնեի բանտում հացադուլ կսկսի Սիրիայից փախստականների թիվը հակամարտության սկսվելուց ի վեր գերազանցել է հինգ միլիոնը Հինգ մարդ է զոհվել Ուելսում ուղղաթիռի կործանման հետեւանքով Պետությունը շարունակելու է սուբսիդավորել գյուղատնտեսական վարկերը Վարչապետը մտադիր է վերջնական լուծում տալ հանրակացարանային բնակտարածքների խնդրին Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է իրավապահ համակարգի աշխատակիցների խնդրի լուծմանն ուղղված օրենսդրական փոփոխությունը Կառավարությունը չառարկեց ՀԱԿ-ի նախագծին Մեյը եվրոպացիներին բաց նամակ է ուղարկել Brexit-ից հետո ԵՄ-ի հետ հարաբերությունների մասին Էրդողանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարին Լիբանանում ապրիլյան պատերազմի զոհերին նվիրված հիշատակի արարողություն է տեղի ունեցել ԻԻՀ քաղաքացու մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ Հայաստանում կստեղծվի աշխատանքի էլեկտրոնային բորսա Վարչապետը հանձնարարեց վերացնել ճանապարհներին անվտանգությանը խոչընդոտող կառույցներ և անօրինական ճանապարհային նշաններ Սկիզբ է դրվել Սյունիքում ազատ տնտեսական գոտու ստեղծման գործընթացին Արտահանման ընկերություն ձևավորելու ուղղությամբ աշխատանքներն իրանական կողմի հետ շարունակվում են Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կարճաժամկետ դիտորդական առաքելության պատվիրակությանը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավարին Մեծ Բրիտանիան մտադիր չէ միլիարդավոր եվրո վճարել ԵՄ-ին Կառավարությունն օժանդակում է «Ռուսալ Արմենալ»-ի ներդրումային ծրագրին Գերմանիայում թուրքական հետախուզության գործունեության շուրջ դժգոհությունը շարունակում է աճել Վարչապետը հանձնարարեց մանրամասներ ներկայացնել «Ալյանս» ԱՏԳ-ի գործունեությունն ու առավելությունները Իշխանության գալու դեպքում ՀԿԿ-ն կօգտագործի սոցիալիստական երկրների փորձը Հայ-ռուսական զորամիավորման պլաններում Սիրիայում համատեղ գործողությունների իրականացման հարց չկա. Վիգեն Սարգսյան Վիգեն Սարգսյանը կարևոր հարցերում ՀԱՊԿ երկրների քայլերը համապատասխանեցնելու անհրաժեշտություն է տեսնում Կառավարությունը չգազաֆիկացված տարածքների ջեռուցման հարցը կքննարկի «Գազպրոմ Արմենիա»-ի հետ Քարոզարշավի յուրահատկություններից մեկն այն է, որ այն ընթանում է միաժամանակ մի քանի հարթակներում Արցախյան ազատամարտ. Պատմում են Ավշառյան եղբայրները Լեհաստանի նախագահը ընդունելություն է կազմակերպել տեղի հայ համայնքի կազմավորման 650 ամյակին առթիվ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan