Հունաստանի ԱԳ նախարարին ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում շնորհվեց

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոցիասին Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում շնորհվեց: Երևանի պետական համալսարանում Նիկոս Կոցիասի դասախոսության ավարտից հետո ԵՊՀ գիտական խորհրդի որոշումը հրապարակեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

«Երևանի պետական համալսարանի՝ 2017թ. մարտի 7-ին կայացած գիտական խորհրդի նիստի ընթացքում որոշում է կայացվել հայ-հունական հարաբերությունների զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոցիասին շնորհավորել Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում»,- ասաց Սիմոնյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում