ՀՀ ներմուծվող վառելիքի ծավալի շուրջ 72 տոկոսը ներկրվել է Ռուսաստանից

2016 թվականին Հայաստան է ներկրվել 318 հազար 215.3 տոննա վառելիք, իսկ 2015 թվականին` 297 հազար 947.5 տոննա: Ըստ ՀՀ մաքսային ծառայության հրապարակած տվյալների, 2016 թվականին դրանց ներկրման ծավալները 2015 թվականի համեմատ ավելացել են 20 հազար 267.7 տոննայով: 2016 թվականին ներմուծված վառել? ?քի մաքսային արժեքը կազմել է 198 մլն 477 հազար դոլար, իսկ 2015-ին` 213 մլն 450 հազար: 2016 թվականին 2015-ի համեմատ մաքսային արժեքը նվազել է 14 մլն 973 հազար դոլարով:

Վառելիքի շուկայում մեծ բաժին է կազմում է ՌԴ-ից ներկրված վառելիքը: 2016 թվականի ընդհանուր ներմուծված վառելիքի ծավալի շուրջ 72 տոկոսը, իսկ մաքսային արժեքի շուրջ 68 տոկոսը բաժին է ընկնում ՌԴ-ին:

2016 թվականին ՌԴ-ից Հայաստան է ներկրվել է 230 հազար 481.6 տոննա վառելիք, իսկ 2015-ին` 217 հազար 664.7 տոննա: 2016 թվականին ՌԴ-ից Հայաստան ներմուծված վառելիքի մաքսային արժեքը կազմել է 136 մլն 364.9 հազար դոլար, իսկ 2015 թվականին` 149 մլն 674.7 հազար դոլար: 1 տարում ռուսական չափաբաժինը ՀՀ վառելիքի շուկայում փոքր-ինչ նվազել է՝ մոտ 73%-ից աճել է մինչև 72%:

ՌԴ-ից բացի ՀՀ-ն վառելիքի համեմատաբար զգալի ծավալներ է ներմուծում նաև Բուլղարիայից, Թուրքմենստանից, Իտալիայից, Իրանից, Ռումինիայից, Սաուդյան Արաբիայից ու անգամ Իտալիայից:

Վառելիքի թիվ 2 մատակարարը Բուլղարիան է՝ 25 հազար 606 տոննա, 2015-ի 13 հազար 202.8 տոննայի դիմաց: Իրանից ներմուծումն, ընդհակառակը, ընկել է շուրջ 3 անգամ, կազմելով 13 հազար 485.2 տոննա 2015-ի 41 հազար 175.4 տոննայի դիմաց:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում