Հայաստանն ու Վրաստանը միջազգային շուկային կառաջարկեն զբոսաշրջային համատեղ փաթեթներ

Հայաստանն ու Վրաստանը միջազգային շուկային կառաջարկեն զբոսաշրջային համատեղ փաթեթներ

Հայաստանն ու Վրաստանը քննարկում են միջազգային շուկային առաջարկել զբոսաշրջային համատեղ փաթեթներ: Այդ մասին Էրեբունի վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Հարցին, թե նախորդ ամիս տեղի ունեցած Վրաստան պաշտոնական այցի ժամանակ ինչպիսի՞ հարցեր են քննարկվել, Կարեն Կարապետյանն ասաց, որ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը: «Քննարկումները համարում եմ արդյունավետ և առարկայական: Մենք վրացական կողմին առաջարկել ենք համագործակցությունն ընդլայնել, բազմաթիվ ծրագրեր կան, որոնք ռեգիոնալ առումով շատ ավելի հրապուրիչ կարող են լինել ներդրողների համար: Վրաստանի իշխանությունների հետ խոսել ենք նաև Իրանի հետ սահմանին` Մեղրիի ազատ տնտեսական գոտու հարցը, հրավիրել վրացական կապիտ ալին` մեր հարթակն օգտագործել Իրան և Եվրասիական շուկա դուրս գալու համար, որտեղ ունենք արտոնյալ պայմաններ: Նաև պայմանավորվել ենք համատեղ զբոսաշրջության փաթեթներ առաջարկել, որովհետև շատ դեպքերում զբոսաշրջիկներ 4-5-րդ օրվանից ձանձրանում են»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց վարչապետը` ավելացնելով, որ այդ դեպքում արտերկրի զբոսաշրջիկների համար հետարքրքությունը կարող է մեծանալ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում