AM | RU | EN
USD
EUR
RUB

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը այցելել է Լոռու մարզ, որտեղ անցած տարվանից ընթանում է Մ6 (Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագիրը։

Նախագծի առաջին մասը ֆինանսավորում է Եվրոպական ներդրումային բանկը, շինարարական աշխատանքներն ընդգրկում են միջպետական ավտոճանապարհի 38 կմ հատվածը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, նախարարը տարբեր հատվածներում կանգառներ կատարեց, լսեց ճանապարհաշինարարների մտահոգություններն ու աշխատանքի ընթացքում առաջացող խնդիրները:Հիմնանորոգվող ճանապարհի սկզբնամասում, որտեղ աշխատանքներ է իրականացնում «Արարատ-ճանշին» ընկերությունը, շարունակվում են ժայռային բնահողերում պայթեցման, փխրեցման, ինչպես նաև փափուկ բնահողերում հանույթի և լիցքի հողային աշխատանքները:

Ներկայում ընթանում են առկա ենթակառուցվածքների տեղափոխման, հողային ծածկի քանդման, արհեստական կառուցվածքների տեղադրման և հենապատերի կառուցման աշխատանքները:

Ընկերության տնօրենը հավաստիացրեց, որ շինարարությունն ընթանում է ըստ նախագծով սահմանված ժամանակացույցի, և մինչև ամռան սկիզբը ենթակառուցվածքների վերամոնտաժման աշխատանքները կավարտվեն:

Նախարարին ներկայացվեց մի խնդրահարույց թեմա. հիմնանորոգվող ճանապարհահատվածի տակ ՀԷԿ-ի հին ու մաշված խողովակներն են, որոնց մասին նախագծման փուլում հայտնի չի եղել: Տեղում քննարկման արդյունքում, նաև մասնագետների խորհրդով, Վահան Մարտիրոսյանը հրահանգեց ապամոնտաժել դրանք` հետագա բարդություններից խուսափելու և հիմքի ամրությունը չխաթարելու համար:

«Ճանապարհ» ընկերության տնօրենը նախարարին ներկայացրեց շինարարության ընթացքում հաճախ հանդիպող ևս մեկ խնդիր` սեփականաշնորհված հողատարածքների իրացումը:

Նախարարը ծանոթացավ յուրաքանչյուր վիճահարույց դեպքի մանրամասներին, զրուցեց նաև սեփականատեր քաղաքացիների հետ:Վահան Մարտիրոսյանը նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի ղեկավարին հանձնարարեց յուրաքանչյուր սեփականատիրոջ հետ քննարկել և փոխշահավետ լուծում գտնել:

Հիմնանորոգվող միջպետական ճանապարհին գտնվող 2 թունելները վերանորոգվում են, իսկ երրորդն ամբողջությամբ վերակառուցվում է: Աշխատանքներն իրականացնում է «Կապավոր» ընկերությունը: Նախարարի` անցած տարվա նոյեմբերի այցից հետո թունելում շինարարությունը չի դադարել, կատարվել են բետոնապատման աշխատանքներ:

«Կապավոր» ընկերության ղեկավար Արման Հակոբջանյանի խոսքով` ապահովվում է թունելի լայնության ու բարձրության համապատասխանությունը շինարարական նորմերով պահանջվող չափորոշիչներին:Ճանապարհի 12 կամուրջներից 3-ը հիմնովին քանդվելու են և նորից կառուցվեն, մյուս 9-ը՝ կվերանորոգվեն:

Եվրոպական ներդրումային բանկի կողմից նշանակված շինարարական աշխատանքները վերահսկող ներկայացուցիչները ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ողջ ընթացքում հետևում են ծրագրի համապատասխանությանն ու անվտանգության նորմերի պահպանմանը։

Լրահոս
ԱՄՆ ռազմական տեխնիկա է տրամադրել Սիրիայի քրդերին ԵՄ-ն ճանաչում է Թուրքիայի սահմանադրական հանրաքվեի արդյունքները. Մոգերինի Ավելացել են Հայաստանի առևտրաշրջանառության, արտահանման և ներմուծման ծավալները Էրդողանը Թուրքիայի՝ Եվրոպա տանող ճանապարհին «մեծ քար» դրեց. Շավարշ Քոչարյան Որևէ մեկը իրավասու չէ Արցախի փոխարեն որոշել առնվազն երկու հարց. Քոչարյան Հայաստանի փողի բազան ավելացել է շուրջ 68 միլիարդ դրամով Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսը Ցեղասպանության 102-րդ տարելիցի առնչությամբ հարցազրույց է տվել տեղական լրատվամիջոցներին «Ելք» դաշինքը նախընտրական քարոզարշավը շարունակել է Դավիթաշեն վարչական շրջանում Արգենտինայի Ռոսարիո քաղաքի Հիշողության թանգարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված մաս է հատկացվել Վահրամ Խուդոյանը ոչ պրոֆեսիոնալ մարզիկների օլիմպիական խաղերի հաղթող Տաքսի ծառայություն մատուցող բոլոր մեքենաները պետք է լիցենզավորվեն. Վահան Մարտիրոսյան Սփյուռքի նախարարությունում Ուդմուրտիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ տեսաժողով է կայացել Այսօրվա հակամարտությունների բացարձակ մեծամասնությունն անհնար է լուծել զենքի միջոցով. Վիգեն Սարգսյան Մոսկվայում ընթանում է Հայ-ռուսական ռազմարդյունաբերական համաժողովը Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում ապրիլի 29-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Վիգեն Սարգսյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ-ում սովորող հայ ուսանողների հետ Տիգրան Մանսուրյանը պարգևատրվեց սփյուռքի նախարարության ոսկե հուշամեդալով Երևանը վերակառուցելու համար պետք է ունենալ հստակ քաղաքականություն. Զարուհի Փոստանջյան Կառավարությունում քննարկվել են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի 2017 թ. ծրագրերը Պատժամիջոցներից Արեւմուտքի կորուստները կազմել են 100 մլրդ դոլար. ՄԱԿ-ի հատուկ զեկույց Գերմանիայի ԱԳ նախարարն առաջարկել է դյուրացնել վիզային ռեժիմը թուրք ընդդիմադիրների համար Թուրքիայի ԶՈՒ-ն հայտնել է Սիրիայի քրդերի դիրքերին հարվածելու մասին Freedom House-ն Ադրբեջանին կրկին դասել է ամենաանազատ երկրների շարքը Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորին Սերժ Սարգսյանն ընդունել է Լիբանանի պետնախարար Միշել Պիեռ Ֆարաոնին Գյումրու բժշկական կենտրոնը համալրվել է աչքի հետազոտության ժամանակակից սարքավորումով ՀՀ գյուղնախարարն ընդունել է Եվրասիական թռչնաբույծների ասոցիացիայի նախագահին Աղվան Հովսեփյանը Սանկտ Պետերբուրգում առանձնազրույցներ է ունեցել ՌԴ և ԲՀ քննչական կոմիտեների նախագահների հետ Գերմանիայում Հայաստանի դեսպանը հարցազրույց է տվել գերմանական Тagesspiegel պարբերականին Մեջլիսի հայ պատգամավոր Սելինա Դողանին վիրավորած անձը մեղավոր է ճանաչվել, սակայն չի պատժվել Արցախում զոհված հայ զինծառայողը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով Վարակված տիզը կարող է դառնալ մարդու մահվան պատճառ, իսկ հումակեր շունը` էխինակոկի աղբյուր Կարեն Կարապետյանն ընդունել է Չեխիայի առողջապահության նախարարության պատվիրակությանը Ճապոնիայում հրաբուխն ավելի քան 3 հազար մետր բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել Հայաստանի խոշոր հարկ վճարողների հասույթն աճել է 18,4 տոկոսով Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին Իսպանիայի Վիյենա քաղաքը պաշտոնապես ճանաչում և դատապարտում է Հայոց ցեղասպանությունը Գյուղացիներին այս տարի ևս դիզվառելիքը կտրամադրվի 1 լիտրը 280 դրամով ԵԽԽՎ-ն Պեդրո Ագրամունտին վեհաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու համար կփոխի կանոնակարգը Փաստաբան Տիգրան Աթանեսյանի հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan