AM | RU
USD
EUR
RUB

Երևանում մեկնարկել է «Ճգնաժամից դեպի զարգացում՝ սնվելով հաղորդակցությամբ» թեմայով ֆորումը

 
 
 

Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան (APRA), Դավոսի հաղորդակցության համաշխարհային ֆորում ասոցիացիայի (World Communication Forum Association) հետ համագործակցությամբ մարտի 21-22 Երևանում կազմակերպել է WCFDavos/Yerevan երկօրյա ֆորում: Ֆորումի տարածաշրջանային նիստն անց է կացվում «From Crisis to Development - Powered by Communication» («Ճգնաժամից դեպի զարգացում՝ սնվելով հաղորդակցությամբ») թեմայով, գրում է panorama.am-ը:

​Ֆորումի բացմանը Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի նախագահ Արա Սաղաթելյանն իր խոսքում ասաց. «Փաստ է, որ հաղորդակցության և դրա կառավարման կարևորությունն աշխարհում աճում է։ Օրեցօր զարգացող և փոփոխվող տեղեկատվական միջավայրը ստեղծում է նոր հնարավորություններ՝ միաժամանակ առաջ բերելով նոր մարտահրավերներ։ Մենք գործում ենք հետճշմարտային քաղաքականության պայմաններում “post-truth politics”, որը բնութագրվում է սոցիալական ցանցերի դարաշրջանում փաստերի կարևորության պայմանական նվազմամբ, որոնց փոխարեն առաջին պլան են մղվում այդ փաստերի մեկնաբանությունները և դրանց հետ կապված հույզերը։ Սա տասնապատիկ ավելացնում է հաղորդակցության և դրա ուղիների կառավարիչների դերը և պատասխանատվությունը։ Արդի իրականությունը վերահաստատում է մասնագիտական մոտեցումը, համաձայն որի՝ մեր աշխատանքը ոչ թե ծառայություն է, այլ առաքելություն է դարձել»։

Դիմելով օտարերկրյա գործընկերների և ներկայացնելով հայաստանյան իրականությանը՝ Ա. Սաղաթելյանն ընդգծեց. «Մեր երկրի տեղեկատվական միջավայրն ունի մի շարք առանձնահատկություններ: Մենք գտնվում ենք առնվազն Թուրքիայի և Ադրբեջանի բացասական քարոզչության, հակահայկական նախաձեռնությունների թիրախում: Միաժամանակ, Հայաստանում արվում է ամեն հնարավորը, որպեսզի նվազեցվի ագրեսիվ արտաքին տեղեկատվական հոսքերի բացասական ազդեցությունը հասարակության վրա: Բոլորիս համար խոսքի և մամուլի ազատությունը ու դրանց շարունակական զարգացումն այն արժեքներն են, որոնք առաջնային են ժողովրդավարական գործընթացների համատեքստում: Հաղորդակցության և մեդիա ոլորտի մասնագետները շարունակում են փնտրել այն ուղիները, որոնց շնորհիվ լիարժեք կապահովվի տեղեկատվության հասանելիությունը, խոսքի ազատության իրավունքի իրացումն ու, միաժամանակ, տեղեկատվության փոխանակման արդյունքում անվտանգության նոր սպառնալիքներ ի հայտ չեն գա։ Այս առումով հատկապես կարևորվում է իշխանության և հասարակության, քաղաքական գործընթացներին մասնակցող բոլոր ուժերի միջև շարունակական երկխոսությունը ավանդական ԶԼՄ-ների և նոր հարթակների միջոցով»։

 

Լրահոս
Արմեն Սարգսյանը վստահ է՝ ունենալու ենք արդյունք, որը կբավարարի հասարակության մեծ մասին Ծայրահեղ մտքերը պետք է կարողանանք բերել ընդհանուր կոնսենսուսի, իսկ ներքաղաքական խնդրի լուծման միակ տեղը ԱԺ-ն է. Արմեն Սարգսյան Նիկոլ Փաշինյանը Կարեն Կարապետյանին հրավիրեց բանակցությունների և լրատվամիջոցների համար բաց քննարկման պայման դրեց Պատմությունը կգնահատի Սերժ Սարգսյանի բարձր քաղաքացիական և քաղաքական քայլը Կարեն Կարապետյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել Որոշումը, թե ով է կառավարելու Հայաստանը, պետք է ընդունվի երկրի ներսում. Զախարովա ՀՀԿ-ն Կարեն Կարապետյանին տվել է այլ քաղաքական ուժերի հետ բանակցություններ վարելու մանդատ Ռուսաստանն անում է իրենից կախված բոլոր քայլերը հայ-ռուսական եղբայրական կապերը զարգացնելու ուղղությամբ. Զախարովա ՊՆ ներկայացուցիչը մասնակցում է ԱՊՀ պետությունների զինուժի տեղեկատվական ապահովման հարցերով համակարգող կոմիտեի նիստին Նալբանդյանն ու Լավրովը քննարկել են իրավիճակը Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում Արցախի նախագահն այցելել է Մայր Աթոռ և Գարեգին Բ կաթողիկոսի հետ քննարկել ներհայաստանյան իրավիճակը Կրեմլում հուսով են, որ Հայաստանի իրադրությունը կկարգավորվի սահմանադրական ճանապարհով Չեմ պատրաստվում որևիցե պաշտոնի առաջարկի արձագանքել. Դավիթ Տոնոյան Հասարակական կարգը պետք է պահպանվի. Կարեն Կարապետյանն իրավապահ մարմիններին առաջարկել է միջոցներ ձեռնարկել Վարչապետի ընտրությանն ընդառաջ. ում թեկնածություններն են առաջադրելու խմբակցությունները ՀՀ ոստիկանության պետը հանձնարարել է կարճել ապրիլի 13-25-ը երթևեկության խախտումներով հարուցված վարչական վարույթները Վարդան Արամյանը պատասխանել է հարցին՝ կաշխատի Նիկոլ Փաշինյանի թիմում Հայաստանի որևէ գործընկեր չի փորձել միջամտել երկրի ներքին գործերին Մեր նպատակներին հասնել կարելի է խաղաղ եւ արժանապատիվ ճանապարհով. Լևոն Արոնյանը՝ վերջին իրադարձությունների մասին Հայոց ցեղասպանության տարելիցին Լիոնում միջոցառումներ են կազմակերպվել Մեկամյա երեխայի մահվան պատճառ դարձած ավտովթարի մասնակիցը ներկայացել է ոստիկանություն Բրիտանիան մտադիր է հրապարակել այն ռուսաստանցիների անունները, որոնք ակտիվներ են պահում օֆշորներում Կարեն Կարապետյանը իրավասու է իրականացնել վարչապետին օրենքով վերապահված բոլոր լիազորությունները ՀՅԴ նախարարներն ու մարզպետները հրաժարական են ներկայացրել ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը հրաժարական է տվել Արմեն Գևորգյանը շարունակում է իրականացնել ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատարի պարտականությունները Նիկոլ Փաշինյանը կոչ է անում առժամանակ դադարեցնել փողոցների փակումը Սերժ Սարգսյանը սթափ գնահատականով բացեց Նոր Հայաստան տանող դարպասը. ՀՀ նախագահի ուղերձը Հայաստանի խորհրդարանը վարչապետի ընտրության հարցը կքննարկի մայիսի 1-ին Սերժ Սարգսյանը սթափ գնահատականով բացեց Նոր Հայաստան տանող դարպասը. ՀՀ նախագահի ուղերձը Փակ համարներով մեքենայի կողմից վթարի ենթարկված 1 տարեկան երեխան մահացել է, ծնողները ծանր վիճակում են Արմեն Գևորգյանը մեկնել է Մոսկվա` աշխատանքային քննարկումների ՌԴ դեսպանատունը Փաշինյանի հետ հանդիպմանը կոչ է արել խնդիրը լուծել բացառապես սահմանադրական դաշտում Երևանում մեկ գիշերում հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել առանց համարանիշի 18 ավտոմեքենա Հանդիպել են Փաշինյանն ու Ծառուկյանը «Ժամանակ». Ապշած եմ, թե ինչքան լավն է մեր ժողովուրդը, բայց եթե 25 տարեկան երեխաները գան իշխանության` մենք կորած ենք. Ա. Կարապետյան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 26 Սերժ Սարգսյանը կուսակիցներին հորդորել է առաջնային նշանակություն տալ ներքին կայունությանն ու երկրի անվտանգությանը Էմիլ Տարասյանը նշանակվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Պատրաստ ենք բանակցությունների. Փաշինյանը ելույթ ունեցավ Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan