Ռուսաստանի դեսպանության աշխատակիցները հանդիպել են Լապշինի հետ

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանության աշխատակիցները հերթական հանդիպումն են անցկացրել բանտարկված բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ադրբեջանական Trend գործակալությանն ասել է դեսպանության լրատվական կցորդ Դենիս Ապաշկինը:

«Նրա առողջական վիճակը բավարար է: Հետաքննությունը շարունակվում է: Դեսպանությունը մշտական կապի մեջ է Լապշինի փաստաբանի հետ»,– հայտնել է Ապաշկինը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում