Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում նիստը դադարեցվել է. ոստիկանությունը հաղորդում է ահաբեկչության մասին

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի նիստը կասեցվել է Վեստմինստերյան պալատի տարածքում հնչած կրակոցների հետևանքով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով The Independent-ը, խորհրդարանի աշխատակազմին հրահանգվել է մնալ իրենց գրասենյակներում, իսկ Համայնքների պալատի նիստերի դահլիճում գտնվող պատգամավորներին հորդորել են չլքել դահլիճը:

Համայնքների պալատի առաջնորդ Դեյվիդ Լիդինգթոնը պատգամավորներին հայտնել է, որ խորհրդարանի տարածքում ոստիկան է դանակահարվել, իսկ կասկածյալի ուղղությամբ ոստիկանները կրակոցներ են արձակել:

BBC-ի փոխանցմամբ` բրիտանական ոստիկանությունը հաղորդել է, որ տեղի ունեցածն ահաբեկչություն է: Հարձակվողը վնասազերծվել է ոստիկանների կողմից, սակայն մինչ այդ նա եղել է մեքենայով և վարել է անցորդների ուղղությամբ, ինչից հետո դուրս է եկել մեքենայից և դանակահարել ոստիկանին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում