«Հրապարակ». Հստակեցվել է Սամվել Կարապետյանի ներդրումային ֆոնդի ստեղծման օրը

«Վերջապես հստակեցվել է երկար սպասված՝ հայաստանյան կառավարությանն ու տնտեսությանն աջակցող ռուս-հայաստանյան ներդրումային ֆոնդի ստեղծման օրը։ Այսօր Հայաստան կժամանի Սամվել Կարապետյանը՝ ռուսաստանյան մի շարք գործարարների հետ, իսկ մարտի 25-ին կարվի համապատասխան հայտարարությունը։ Հիշենենք, որ նման ինվեստիցիոն ակումբի պայմանվորվածությունը ձեռք էր բերվել այս տարեսկզբին՝ Կարեն Կարապետյանի Մոսկվա կատարած այցի ընթացքում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այդ ներդրումներն առաջին հերթին ծառայելու են մարզերի համաչափ զարգացմանը, չնայած մինչ այդ խոսակցություն կար, որ առյուծի բաժինը կհասնի Լոռու մարզին՝ Սամվել Կարապետյանի փոքր հայրենիքին։ «Ներդրումների ծավալի սահմանափակումներ չկան»,– շեշտեց մեր աղբյուրը։ Ի՞նչ ծավալների մասին է խոսքը։ «Այս պահին դեռ հայտնի չէ, հայտարարության օրը կերևա»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում