Չեչնիայում վեց զինյալներ են ոչնչացվել Ռոսգվարդիայի զորամաս ներխուժելիս

Ութ զինյալներից բաղկացած խումբը լույս մարտի 24-ի գիշերը փորձել է ներխուժել Չեչնիայի Նաուրիի շրջանում տեղակայված Ռոսգվարդիայի զորամաս, նրանցից վեցը ոչնչացվել են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են հանրապետության իրավապահ մարմիններում: 

«Վեց զինյալներ սպանված են, եւս երկուսը թաքնվել են»,- ասել է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով՝ զորամասի հսկիչ անցակետում մարտը տեղի է ունեցել ժամը 02:00-ի եւ 03:00-ի միջեւ: Ռոսգվարդիայի կորուստները ներկայում ճշտվում են: «Զորամասի տարածքում մարտական լիակատար պատրաստության վիճակ Է հայտարարված»,– հավելել է աղբյուրը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում