Հարավային Կորեան կանգնեցրել է «Կորի» ԱԷԿ-ի միջուկային ռեակտորը

Հարավային Կորեան կանգնեցրել է «Կորի» ատոմակայանի միջուկային ռեակտորը՝ ճառագայթաակտիվ մնացուկների արտահոսի երկյուղների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 28-ին հայտնել է Ռյոնհապ լրատվական գործակալությունը:

Ատոմակայանի չորրորդ ռեակտորը կանգնեցվել է հավաքարանում ջերմակիրի՝ սառեցնող ազդանյութի մակարդակի բարձրացումից հետո: Ճառագայթման արտահոս տեղի չի ունեցել, եւ ինչպես պնդում են, 950 մեգավատ հզորությամբ ռեակտորը եւ ատոմակայանն ինքն անվտանգ են:

Հարավային Կորեայում ներկայումս գործում է 23 միջուկային ռեակտոր, որոնցից առաջինը կառուցվել է 1972 թվականին: Դրանք տալիս են երկրի ամբողջ ԷլեկտրաԷներգիայի մոտավորապես 30 տոկոսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում