Ստոլտենբերգը նշել է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստի անցկացման ամսաթիվը

Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի` դեսպանների մակարդակով նիստը տեղի կունենա մարտի 30-ին: Դա, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաստատել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

Ավելի վաղ Spiegel հանդեսը հայտնել էր, որ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի հերթական նիստը համաձայնեցված է եւ կկայանա մարտի 30-ին դաշինքի կենտրոնակայանում: Հանդեսի տեղեկատվությամբ, հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է Կալինինգրադում «Իսկանդեր» հրթիռային համալիրների՝ տեղակայման թեման, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում