NASA-ն ցուցադրել է, թե «Դեբի» ավերիչ ցիկլոնն ինչ տեսք ունի տիեզերքից

NASA-ն հրապարակել է «Դեբի» ցիկլոնի տեսագրությունը, որը նկարահանվել է Միջազգային տիեզերակայանից: Տեսահոլովակը զետեղված է օդատիեզերական գործակալության YouTube-ալիքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Դեբի» արեւադարձային ցիկլոնն Ավստրալիայի հյուսիս-արեւելքում մոլեգնել է մարտի 28-ին: Ազգային օդերեւութաբանական բյուրոյի տվյալներով՝ էպիկենտրոնում քամու արագությունը հասել է ժամում 260 կիլոմետրի:

Երկրի իշխանությունները հայտնել են, որ քամու պոռթկումներն ընդարձակ սողանքների պատճառ են դարձել Քվինսլենդի նահանգում, ավելի քան 30 հազար տեղացի բնակիչներ հարկադրված են եղել լքելու տները:

Ցիկլոնը պատճառել է լուրջ ավերածություններ, ինչպես նաեւ առաջացրել Է տեղատարափ անձրեւներ:

Մարտի 29-ին տարերքից տուժած տարածաշրջանում, օդերեւութաբանների կանխատեսմամբ, կտեղա 250 միլիմետր անձրեւ: Իշխանությունները նշում են, որ վտանգի գոտում է հայտնվել ծովեզերքի՝ 1300 կիլոմետր երկարությամբ տարածքը: Տարերքի հետեւանքով երկրի հյուսիս – արեւելքում տասնյակ հազարավոր տներ մնացել են առանց Էլեկտրականության, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում