«Ժողովուրդ». Դ. Բաբայան. Քանի դեռ Արցախը չի մասնակցում բանակցային գործընթացին, ձևաչափը թերի է

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Հայաստան այցից հետո մեկնել էին Ստեփանակերտ, հանդիպում ունեցել տեղի բարձրաստիճան պետական պաշտոնյաների հետ: Հատկանշական է, որ դրանից ավելի վաղ՝ հանգստյան օրերին, Ստեփանակերտում էր նաև Սերժ Սարգսյանը: Իրար հաջորդած այս այցերը պատահական չէին, ու կապված էին ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի հետ:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը կարծիք է հայտնել, որ պետք է պաշտոնապես վերականգնվի բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափը, և Արցախը ևս մասնակից դառնա դրան:

«Եթե մենք չենք մասնակցում բանակցային գործընթացի բոլոր փուլերին, սկսած հասարակ մտքերի փոխանակությունից, մինչև պայմանավորվածություններ, ապա ձևաչափը թերի է, առանց լիարժեք ձևաչափի վերականգնման հնարավոր չէ կարգավորել հակամարտությունը համապարփակ ձևով»,-ասել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում