«Հայկական ժամանակ». Սերժ Թանկյանը ժամանել է Հայաստան

«Հայկական ժամանակ»-ի տեղեկացմամբ՝ երեկ երեկոյան Հայաստան է ժամանել աշխարհահռչակ «System of a Down» խմբի երգիչ, երգահան Սերժ Թանկյանը և ամերիկահայ հայտնի կինոռեժիսոր Էրիկ Նազարյանը։

Վերջիններս հայտարարել էին, որ ապրիլի 2-ին ՀՀ-ում կայանալիք խորհրդարանական ընտրություններին կատարելու են դիտորդական առաքելություն։ Մինչ այս Հայաստան էր ժամանել նաև կանադահայ հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանը։ Սպասվում է, որ նույն նպատակով այլ հայտնի հայեր ևս Հայաստան կժամանեն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում