«Փաստ». Արթիկում կատաղի պայքար է գնում ռեյտինգային թեկնածուների միջև

Արթիկում կատաղի պայքար է գնում ռեյտինգաին ցուցակով պատգամավորության թեկնածուների միջև: Հիմնական թեկնածուներն այստեղ ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանը (ՀՀԿ ռեյտինգային ցուցակով) և ՀՅԴ ցուցակով առաջադրված Խաչատուր Վարագյանն են. գրել է «Փաստ»-ը:

«Մեկ ամիս առաջ իշխանությունները լավություն արեցին Վարագյանին՝ նրան Շիրակի փոխմարզպետ նշանակելով: Այդ պահից ի վեր փոխմարզպետն ու Արթիկի քաղաքապետ իր եղբայրը՝ Մխիթար Վարագյանը, լծվեցին ձայներ հավաքելու «ազգանվեր» գործին: Մուշեղ Պետոյանը, ով համարվում էր այդ տարածքում անվիճելի առաջատար, նեղն ընկավ: Վերջին օրերին Վարագյան եղբայրների սրընթաց ընտրարշավն ավելի մեծ թափ է առել։ Մուշեղ Պետոյանի թիմը ցայտնոտի մեջ է: Բոլոր հաշվարկներով նա հետ է մնում պաշտոնյա եղբայրներից»,-հավելել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում