Փրկարարները Դաշտադեմ-Քարակերտ ավտոճանապարհին ական են հայտնաբերել

Փրկարարական ծառայություն ահազանգ է ստացվել, որ Դաշտադեմ-Քարակերտ ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում հայտնաբերվել է ականանման առարկա:

Ինչպես տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:

Սակրավորները պարզել են, որ հայտնաբերվածը ժանգոտված, առանց պայթուցիչի հակատանկային «TM-57» տիպի ական է և իրենց վտանգ չի ներկայացնում։

Ականը հանձնվել է Թալինի ոստիկանության աշխատակիցներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում