ՀՀ ոստիկանությունը գրանցել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 506 հաղորդում

ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների օրը և հետընտրական ժամանակահատվածում, ապրիլի 3-ի ժամը 13.00-ի դրությամբ , ՀՀ ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 506 հաղորդում, որոնցից 129-ը ուղարկվել է նախաքննության, 83-ը՝ ստուգմամբ չի հիմնավորվել, 2-ը ուղարկվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն, 157-ը գտնվում է նյութերի նախապատրաստման, 135-ը՝ ստուգման փուլում, որոնց ընթացքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Հաղորդումներից 155-ը՝ Երևանում, 27-ը՝ Կոտայքի. 41-ը՝ Լոռու, 53-ը՝ Շիրակի, 41-ը՝ Արմավիրի, 31-ը՝ Արագածոտնի, 33-ը՝ Տավուշի, 41-ը՝ Արարատի, 23-ը՝ Սյունիքի, 31-ը՝ Գեղարքունիքի, 30-ը՝ Վայոց ձորի մարզերում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում