Առանձնապես խոշոր չափերով խարդախություն մեջ կասկածվողը բերման է ենթարկվել

Ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի և ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել և Արմավիրի բաժին բերման ենթարկվել 1983 թվականին ծնված Արաբ Բաքոյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, վերջինս հունվարի 11-ից Արմավիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով):
Արաբ Բաքոյանը ներկայացվել է քննության:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում