Հայ թեկնածուները հաղթել են Գլենդելի քաղաքային խորհրդի ընտրություններում

Գլենդելի քաղաքային խորհրդում առկա երեք թափուր տեղերի ընտրության արդյունքում հաղթանակ են տարել հայ թեկնածուները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է LA Times-ը:

Արա Նաջարյանը ստացել է 8305 ձայն, Զարեհ Սինանյանը` 7892, իսկ Վրեժ Աղաջանյանը` 7885 ձայն:

Ընդհանուր առմամբ, առաջադրվել էին 10 թեկնածու, որոնցից հայազգի են չորսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում