Հայաստանի համախառն արտաքին ակտիվները 2016թ. վերջին տարեսկզբի համեմատ աճել են ավելի քան 428 միլիոն դոլարով

ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է 2016 թվականի սկզբի և վերջի դրությամբ ՀՀ միջազգային պահուստների վիճակի և կազմի մասին ամփոփ տեղեկատվություն: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, տարեվերջին տարեսկզբի համեմատ համախառն արտաքին ակտիվներն ավելացել են 428 միլիոն 737 հազար 305 դոլարով:

Տարվա սկիզբ`

I. Համախառն արտաքին ակտիվներ` 1 միլիարդ 775 միլիոն 439 հազար 237.12 ԱՄՆ դոլար

այդ թվում` միջազգային պահուստներ (համախառն արտաքին ակտիվներ ազատ փոխարկելի արժույթով)` 1 միլիարդ 775 միլիոն 294 հազար 151.59 ԱՄՆ դոլար

որից` ՀՓԻ ԱՄՀ-ում` 2 միլիոն 63 հազար 809 ՀՓԻ – 2 միլիոն 859 հազար 895.32 ԱՄՆ դոլար

II.Զուտ արտաքին ակտիվներ` 1 միլիարդ 175 միլիոն 291 հազար 144,93 ԱՄՆ դոլար

որից` ազատ փոխարկելի արժույթով` 1 միլիարդ 175 միլիոն 203 հազար 119,68 ԱՄՆ դոլար:

Տարվա վերջ`

I.Համախառն արտաքին ակտիվներ` 2 միլիարդ 204 միլիոն 176 հազար 542,50 ԱՄՆ դոլար

այդ թվում` միջազգային պահուստներ (համախառն արտաքին ակտիվներ ազատ փոխարկելի արժույթով)` 2 միլիարդ 204 միլիոն 116 հազար 641,31 ԱՄՆ դոլար

որից` ՀՓԻ ԱՄՀ-ում` 2 միլիոն 590 հազար 905.00 ՀՓԻ, 3 միլիոն 483 հազար 057.77 ԱՄՆ դոլար

II.Զուտ արտաքին ակտիվներ` 1 միլիարդ 579 միլիոն 406 հազար 426,37 ԱՄՆ դոլար

որից` ազատ փոխարկելի արժույթով` 1 միլիարդ 579 միլիոն 346 հազար 525,18 ԱՄՆ դոլար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում