«Առավոտ». Պատգամավոր չընտրված թեկնածուն հետ է պահանջում ընտրակաշառքը

Գյումրու Անի թաղամասի բնակիչների շրջանում տարածված խոսակցությունների համաձայն՝ ՀՀԿ-ի վարկանիշային թեկնածուներից մեկը, որին չի հաջողվել անցնել Ազգային ժողով, իր շտաբի աշխատակիցների միջոցով հետ է պահանջում մեկ ձայնի համար տված 10 հազար դրամ ընտրակաշառքը։

«Թեկնածուի գրասենյակի աշխատակիցները՝ ցուցակները ձեռքներին, շրջում են թաղով մեկ ու թակում այն բնակարանների դռները, որոնց բնակիչներին շահագրգռել էին գնալ ընտրության։ Նշենք, սակայն, որ այս մասին մեզ պատմողների հավաստմամբ՝ ընտրակաշառք վերցնողները մոլորվել են, քանի որ վաղուց են ծախսել գումարը»,-գրել է «Առավոտ»-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում