Առաջիկայում Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներում կկիրառվեն անօդաչու թռչող սարքեր

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի է ունեցել Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կազմակերպած անօդաչու սարքերի շահագործման ուսուցողական դասընթացը: Դասընթացին մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության էկոտուրիզմի զարգացման և բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի մասնագետները, ՀՀ գյուղատնտե սության նախարարուրթյան «Անտառ-մոնիթորինգ» կազմակերպության և Հայաստանի ամերիկյան համալսարանի «Հակոբեան բնապահպանական կենտրոն»-ի մասնագետները, ինչպես նաև Վրաստանի շրջակա միջավայրի պահպանությամբ զբաղվող ոլորտային մասնագետներ: Դասընթացավարները հրավիրվել էին Շվեյցարիայից և ներկայացնում էին տեղի արտադրության EBEE մակնիշի անօդաչու սարքի հնարավորությունները: Այս մասին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ներկայացվել են անօդաչու սարքերի առանձնահատկությունները, անօդաչու սարքերի շահագործման եղանակներն ու վերծանման հնարավորությունները:

Ձեռք բերված գիտելիքները փորձնականորեն կիրառվել են Թբիլիսիից ոչ հեռու ընկած տարածքում՝ դաշտային պայմաններում:

Նախատեսվում է անօդաչու սարքերը կկիրառել նաև Հայաստանի Հանրապետությունում: Դրանց միջոցով հնարավոր կլինի իրականացնելու կենսաբազմազանության մոնիթորինգ, մշտադիտարկման և այլ հետազոտական աշխատանքներ՝ ինչն առավել արդյունավետ կդարձնի բնության պահպանության նկատմամբ վերահսկողությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում