Ոստիկանությունը Ստոկհոլմի միջադեպը որակում է հնարավոր ահաբեկչություն

Առնվազն երեք մարդ է զոհվել Ստոկհոլմի կենտրոնի Դրոտնինգատան փողոցում մարդկանց բազմության մեջ բեռնատար ավտոմեքենայի մխրճվելու հետեւանքով: Խոսքը կարող է վերաբերել ահաբեկչական գործողությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Aftonbladet թերթը՝ հղում անելով ոստիկանության աղբյուրների: 

Ականատեսները պատմում են հարյուրավոր մարդկանց մասին, որոնք փողոցով փախչում էին բեռնատարից: Նրանց խոսքով՝ մայթին պառկած են մի քանի մարդիկ, որոնց օգնություն են ցույց տալիս բժիշկները:

Ոստիկաններն առայժմ չեն կարող հավելյալ տեղեկատվություն տրամադրել միջադեպի մասին: Պատահարի վայրը շրջապատված է, այնտեղ աշխատում են ոստիկաններն ու բժիշկները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում