Բաքվի դատարանը երկարաձգել է Ալեքսանդր Լապշինի կալանքը

Բաքվի Նասիմի շրջանի դատարանը երկարաձգել է Ադրբեջանում ազատազրկված բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանքի ժամկետը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է interfax.az-ը:

Դատարանի որոշմամբ` Լապշինի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս 3 ամսով: Լապշինը Բելառուսում ձերբակալվել էր 2016-ի դեկտեմբերի 16-ին Ադրբեջանի խնդրանքով: Առաջադրված մեղադրանքների համաձայն` Լապշինին սպառնում է 5-ից 8 տարվա ազատազրկում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում