Տարածաշրջանում մեկ շաբաթում գրանցվել է 15 երկրաշարժ

Տարածաշրջանում մեկ շաբաթում գրանցվել է 15 երկրաշարժ

Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից ապրիլի 6-ից մինչև 12-ը գրանցված երկրաշարժերից 34-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը: Այս մասին տեղեկացրին «ՍՊԾ» գործակալությունից:

Տեղի ունեցած սեյսմիկ իրադարձություններից 2-ի էպիկենտրոնները գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում՝

ապրիլի 8-ին, ժամը 05:54-ին, M=1.0, Իջևան քաղաքից 23 կմ դեպի հյուսիս-արևմուտք,

ապրիլի 10-ին, ժամը 17:35-ին, M=1.8, Վեդի քաղաքից 11 կմ դեպի հյուսիս-արևմուտք:

Տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 15 երկրաշարժ, բոլորն էլ Թուրքիայի տարածքում: Ապրիլի 6-ին 3-4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.8) երկրաշարժ է գրանցվել Վան քաղաքից 34 կմ դեպի հյուսիս-արևելք: Ապրիլի 9-ին նույն օջախային գոտում տեղի է ունեցել 12 երկրաշարժ՝ 3-ից մինչև 5-6 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.3-ից մինչև 4.1): Ապրիլի 10-ին 4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.9) երկրաշարժ է գրանցվել Պատնոս քաղաքից 50 կմ դեպի հյուսիս-արևմուտք, որին հաջորդ օրը հետևել է ևս մեկ ստորգետնյա ցնցում՝ 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.6):

Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով երկրաշարժ չի գրանցվել:

Ապրիլի 10-ին Կենտրոնական Ամերիկայում՝ Սալվադորի Մեհիկանոս քաղաքից 3 կմ դեպի արևմուտք գրանցվել է 4.8 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է մեկ մարդ, տուժել երկուսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում