Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանի տարածքում ապրիլի 14-15-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 16-18-ը` հատկապես օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայությունը:

Օդի ջերմաստիճանը ապրիլի 14-ին կբարձրանա 2-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևանում ապրիլի 14-15-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ապրիլի 16-18-ը` հատկապես օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում