Դիարբեքիրի պայթյունի գործով երեք մարդ է ձերբակալվել

Դիարբեքիրի պայթյունի գործով երեք մարդ է ձերբակալվել

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ Դիարբեքիրում ոստիկանության շենքի արհեստանոցում իրականացված պայթյունի գործով ձերբակալվել են երեք մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:

Նախարարը հայտնել է, որ ևս մեկ մարդ հետախուզման մեջ է:

Դիարբեքիրի Բաղլար շրջանի ոստիկանության շենքի արհեստանոցում ապրիլի 11-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել էին երեք մարդ` երկու ոստիկան և մեկ քաղաքացիական անձ: Պայթյունը տեղի էր ունեցել դեպի արհեստանոց գնացող արհեստական փորված թունելի միջոցով: Գործողության ժամանակ օգտագործվել էր մեկ տոննա պայթուցիկ նյութ:

Ավելի ուշ կատարվածի պատասխանատվությունը ստանձնել էր Քրդական բանվորական կուսակցությունը (PKK):

Հետևեք մեզ նաև Telegram-ում