WikiLeaks-ը ԿՀՎ-ի գաղտնի փաստաթղթերի նոր չափաբաժին է հրապարակել

WikiLeaks-ը ԿՀՎ-ի գաղտնի փաստաթղթերի նոր չափաբաժին է հրապարակել

WikiLeaks-ի կայքը Vault 7 վերնագրով հրապարակել է այն գաղտնի փաստաթղթերի փաթեթի նոր մասը, որոնք պատկանում են ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությանը (ԿՀՎ): Նախորդ մասը հրապարակվել էր ապրիլի 7-ին Grasshopper («Ծղրիդ») վերտառությամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: 

Կայքի աշխատակիցները նշում են, որ նոր հրապարակումները բովանդակում են վեց փաստաթղթեր, որոնք ստացվել են HIVE («Փեթակ») հաքերական ծրագրից: Այն նախատեսված է հետաքրքրող սարքից կորզված տեղեկատվությունը ԿՀՎ-ին հաղորդելու, ինչպես նաեւ հրամաններ ստանալու համար, որպեսզի այդ սարքերով կատարվեն հատուկ առաջադրանքներ:

Նշվում է, որ հակավիրուսային ծրագրային ապահովում մշակող ընկերությունները կարող էին հետեւել այդ վնասաբեր ծրագրի գործողությանը, բայց չէին կարող հասկանալ, որ դա պատկանում է ԿՀՎ-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում