Թրամփը շնորհավորել է Էրդողանին սահմանադրական հանրաքվեում հաղթանակի առթիվ

Թրամփը շնորհավորել է Էրդողանին սահմանադրական հանրաքվեում հաղթանակի առթիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Թրամփը շնորհավորել է Էրդողանին ապրիլի 16-ի սահմանադրական հանրաքվեում տարած հաղթանակի կապակցությամբ: Նախագահները քննարկել են Սիրիայի վերջին զարգացումները:

Կողմերը հաստատակամություն են հայտնել շարունակել համագործակցությունն «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում