Նիկոլ Փաշինյանը արձագանքել է Զարուհի Փոստանջյանին

Նիկոլ Փաշինյանը արձագանքել է Զարուհի Փոստանջյանին

«Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի եթերում Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը` արձագանքելով Զարուհի Փոստանջյանի այն հայտարարությանը, թե Նիկոլ Փաշինյանն արդեն ընտրվել է ԱԺ պատգամավոր և նա քաղաքապետ չի դառնալու՝ վերջինս ասաց.

«Առաջադրված եմ Երևանի քաղաքապետի թեկնածու, և ընդհանրապես, իմ քաղաքական գործունեության ընթացքում չի եղել որևէ դրվագ, որ ես առաջադրվեմ որևէ կարգավիճակի՝ առանց հավակնելու այդ կարգավիճակին»։

Ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը չորս խումբ խնդիրներ է նշել, որպես առաջնային՝ Երևանի տրանսպերտի հարցը, բազմաբնակարան շենքերի կառավարման խնդիրը, կանաչապատման և մանկապարտեզների խնդիրները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում