Ռուսաստանցի զբոսաշրջիկների համար այս ամռանն ամենապահանջված երկրների շարքում Հայաստանը չորրորդն է

Ռուսաստանցի զբոսաշրջիկների համար այս ամռանն ամենապահանջված երկրների շարքում Հայաստանը չորրորդն է

Հայաստանը չորրորդն է 2017 թվականի ամռանը ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում ամենապահանջված երկրների թվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին հայտնում են DaTravel.com ծառայության փորձագետները:

Ընկերության մասնագետները նման եզրակացության են եկել՝ ուսումնասիրելով ՌԴ-ում և արտերկրում ավիատոմսերի ամրագրման ցուցանիշները:

Ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում առավել պահանջված ուղղությունն ամռանը կլինի Բուլղարիան: Երկրորդ հորիզոնականում Մոնտենեգրոն է, երրորդում՝ Վրաստանը, գրում է Lenta.ru-ն:

Հայաստանին հաջորդում են Իտալիան, Իսպանիան, Կիպրոսը, Չեխիան, Հունաստանը և Թուրքիան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում