Ուկրաինան գնացք կուղարկի Իրան՝ շրջանցելով Ռուսաստանը

Ուկրաինան գյուղատնտեսական արտադրանքով բեռնված գնացք կուղարկի Իրան՝ շրջանցելով Ռուսաստանը: Այս մասին հայտնել Է Ուկրաինայի ենթակառուցվածքի նախարարության մամուլի ծառայությունը:

«Դա համագործակցության բացառիկ հեռանկարային ուղղություն Է երկու երկրների համար: Ուկրաինան պետք Է մ շակի նոր միջազգային փոխադրամիջանցքներ, որպեսզի հուսալի տարանցիկ կամուրջ դառնա Եվրոպայի, Ասիայի եւ Արեւելքի երկրների միջեւ»,- Իրանի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել Է գերատեսչության ղեկավար Վլադիմիր Օմելյանը:

Ինչպես պլանավորվում Է, շարժակազմը 2017 թվականի ամռանը կանցնի Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում