ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայում ավարտվել է ուսուցման աշխատանքների ստուգման գործընթացը

Հայաստանում տեղակայված ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայում ավարտվել է ձմռան ընթացքում անցկացված ուսուցման աշխատանքների ստուգման գործընթացը: Այս մասին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:

Հայաստանի «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում զինծառայողները կատարել են վարժություններ` կապված անիվային և զրահատանկային տեխնիկայի հետ, անցկացրել են մարտական հրաձգություն: Դրանից բացի, կատարել են ավելի քան 100 նորմատիվներ` կապված մարտավարական, հատուկ, ինժեներական, բժշկական, ֆիզիկական պատրաստվածության, ինչպես նաև ռադիացիոն, քիմիական պաշտպանության հետ:

Հարավային օկրուգի շտաբի հանձնաժողովի կողմից ստուգվել է ռազմաբազայի անձնակազմի պատրաստվածության, ռազմական հերթապահության մակարդակը, ռազմական տեխնիկայի վիճակը: Ուշադրության կենտրոնում են եղել զինծառայողների ռազմահոգեբանական վիճակը, կարգապահության հետ կապված հարցերը:

Միջոցառմանը մասնակցում էին 2 հազար զինծառայողներ և շուրջ 500 միավոր ռազմական միավոր անիվային, ավիացիոն տեխնիկա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում