Արգենտինայի Ռոսարիո քաղաքի Հիշողության թանգարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված մաս է հատկացվել

Արգենտինայի Ռոսարիո քաղաքի Հիշողության թանգարանում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանությանը նվիրված տարածք է բացվել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ցեղասպանությանը նվիրված տարածքում ցուցադրվելու են Ռոսարիոյի ազգային համալսարանի հայկական հետազոտությունների ամբիոնի կատարած աշխատանքը:

Հայոց ցեղասպանությանը նվիրված տարածքի բացման հանդիսավոր արարողությանը, որը ֆինանսավորել է Արգենտինայում Հայաստանի դեսպանատունը, մասնակցել են ուսանողներ, Ռոսարիոյի Հիշողության թանգարանի տնօրեն Վիվիանա Նարդոնին, Ռոսարիոյի ազգային համալսարանի ռեկտորի տեղեկալ Ֆաբիան Բիչիրեն և Արգենտինայի Հայ դատի հանձնախմբի տնօրեն Նիկոլաս Սաբունչյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում