Կառավարությունում կառուցապատման գործընթացների խթանման վերաբերյալ քննարկումներ են անցկացվել

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում ապրիլի 29-ին կայացել է Հայաստանում կառուցապատման ոլորտի աշխուժացման վերաբերյալ հերթական խորհրդակցությունը, որին մասնակցել են շահագրգիռ պետական գերատեսչությունների և կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Շարունակվել է քննարկումը հարկային վարչարարության մեխանիզմների պարզեցման, թափանցիկության բարձրացման և կառուցապատման գործընթացների խթանման ուղղությամբ: Անդրադարձ է եղել կառուցապատողների կողմից ներկայացված առաջարկություններին և դրանց վերաբերյալ պետական գերատեսչությունների կարծիքներին:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատուներին՝ շարունակել կառուցապատող ընկերությունների հետ ակտիվ աշխատանքն առկա խնդիրների գույքագրման և համատեղ լուծումների մշակման ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում