Հայաստանը կրկին մարդասիրական օգնություն կտրամադրի Սիրիայի բնակչությանը

Հայաստանի Հանրապետությունը նոր մարդասիրական օգնություն կուղարկի Սիրիայում տուժած բնակչությանը։ Համապատասխան նախագիծն արժանացավ կառավարության հավանությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին մարդասիրական օգնություն ուղարկելու նպատակով` «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցելու համար ՀՀ ԱԳՆ-ին կտրամադրվի 43 մլն դրամ:

Միջոցները կհատկացվեց կառավարության պահուստային ֆոնդից:

Արդեն մի քանի անգամ Հայաստանը մարդասիրական օգնություն է ցուցաբերել Սիրիայի հակամարտությունից տուժածներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում